Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել սեփականություն իրավունքով Սերինե Մանուչարյանին պատկանող, համայնք Սևան ք. Սևան, Խ․Աբովյան փողոց 1-ին նրրբանցք 5/1 հասցեում գտնվող 0․04 հա մակերեսով / վկայական՝ N 12052025-05-0045․/ անշարժ գույքի գծային չափերը և երկրաչափական պատկերը ուղղելու մասին՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել, համայնք Սևան ք. Սևան, Խ․Աբովյան փողոց 1-ին նրրբանցք 5/1 հասցեում գտնվող անշարժ գույքի գծային չափերը և երկրաչափական պատկերը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։