Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 04.06.2015թ. «ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 593-Ա որոշմամբ, «ՀՀ Կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի N 1079-Ն որոշման (հավելվածներում ներառված անշարժ գույքերի մասով) կատարումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող առողջապահական կազմակերպությունների ցանկը, որոնց շենք-շինությունները, դրանց սպասարկման օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքները դեռևս չեն հանձնվել Հայաստանի Հանրապետությանը՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ առողջապահական կազմակերպությունների շենք-շինությունները, դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը։ 1) Առողջապահական հաստատության անվանումը - «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ (կադաստրային ծածկագիր՝ 05-030-0038-0005, վկայական N 15082016-05-0015) Անշարժ գույքի անվանումը - բժշկական ամբուլատորիայի շենք Անշարժ գույքի հասցեներ` ա) ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն 1-ին փողոց 57 (հողատարածք` 1327.7քմ, ամբուլատորիա` ընդհանուր մակերեսը` 260.45քմ) բ) ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Զովաբեր - (ընդհանուր մակերեսը` 500քմ) 2) Առողջապահական հաստատության անվանումը - «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ (կադաստրային ծածկագիր՝ 05-049-0031-0004, վկայական N 12082016-05-0015) Անշարժ գույքի անվանումը - առողջության պահպանման կենտրոնի շենք Անշարժ գույքի հասցեն - ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ 16 փողոց 4 շենք (հողատարածք` 510քմ, ամբուլատորիա` ընդհանուր մակերեսը` 383.1քմ, կաթսայատուն` 15.6քմ) 3) Առողջապահական հաստատության անվանումը - «Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ (կադաստրային ծածկագիր՝ 05-040-0077-0005, վկայական N 25082016-05-0017) Անշարժ գույքի հասցեներ` ա) ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 2-րդ փողոց 27 (հողատարածք` 900քմ, ամբուլատորիա` ընդհանուր մակերեսը` 379.82քմ, կաթսայատուն` 5.76քմ) բ) ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Չկալովկա 1-ին փողոց 4 (հողատարածք` 620քմ, ամբուլատորիա` ընդհանուր մակերեսը` 383.1քմ, կաթսայատուն` 15.6քմ (կադաստրային ծածկագիր՝ 05-075-0003-0009, վկայական N 15082016-05-0018) Անշարժ գույքի անվանումը - առողջության պահպանման կենտրոնի շենք 2. Սևան համայնքի ղեկավարին` 1) կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում; 2) կնքել վերը նշված անշարժ գույքերի նվիրաբերության պայմանագրեր: 3. Կազմակերպել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |