Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` 1. Սևան համայնքի ավագանու 10.11.2023թվականի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2024թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» N 101-Ն որոշման Հավելված 1-ում կատարել լրացում՝ 20) բացառությամբ շինարարության, հեղուկ վառելիքի, բնական գազի և հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեսակների, Սևան համայնքի գյուղական բոլոր բնակավայրերի համար սույն որոշմամբ սահմանված տեղական տուրքերի համար կիրառել 0.5 գործակից: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |