Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի պահանջներով, հաշվի առնելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության և Սևանի համայնքապետարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Սևան բազմաբնակավայր համայնքի Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան բնակավայրերում հիմնվում են նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ, որի միջոցով 3-6 տարեկան երեխաների համար կազմակերպվելու է նախադպրոցական կրթություն շաբաթը 5 օր` անվճար հիմունքներով, օրական 3-5 ժամ տևողությամբ` 1. Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման նպատակով 2022թվականի հոկտեմբերի 15-ին «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում, որն ապահովելու է Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի նախադպրոցական ծառայության մեթոդական ուղղորդումը և շարունակական վերապատրաստումը, ավելացնել դաստիարակի 3 հաստիքային միավոր` 0,5-ական դրույքով. 2. Սևան համայնքի Նորաշեն բնակավայրում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման նպատակով 2022թվականի հոկտեմբերի 15-ին «Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք»» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում, որն ապահովելու է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի նախադպրոցական ծառայության մեթոդական ուղղորդումը և շարունակական վերապատրաստումը, ավելացնել դաստիարակի 2 հաստիքային միավոր` 0,5-ական դրույքով. 3. Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման նպատակով 2022թվականի հոկտեմբերի 15-ին ««Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում, որն ապահովելու է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի նախադպրոցական ծառայության մեթոդական ուղղորդումը և շարունակական վերապատրաստումը, ավելացնել դաստիարակի 4 հաստիքային միավոր` 0,5-ական դրույքով. 4. «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ», «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» և «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների հաստիքացուցակում ներառել ավելացած հաստիքները՝ համապատասխան դրույքաչափերով: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |