Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով քաղ. Նեկտար Գաբրիելյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Կոմիսարների փողոց թիվ 27 հասցեում գտնվող հողատարածքում մանասարդային հարկով տնտեսական շինության կառուցման համար Նեկտար Գաբրիելյանին տրամադրված Սևան համայնքի ղեկավարի՝ 27.04.2023թ. N 26 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 2 ամիս ժամկտով։ 2. Նեկտար Գաբրիելյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։