Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հրաչյա Քոչարյանի հայտը՝ որոշում եմ.
1. Հրաչյա Քոչարյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, թիվ 1 / 5 հասցեում գտնվող հողատարածքում գոյություն ունեցող ավտոտնակի քանդման և տնտեսական մասով ավտոտնակի կառուցման համար: 2. Հրաչյա Քոչարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: