Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 4-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2017 թվականի N 4-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Համայնքի 2016թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 81.7%-ով, 680.8 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 556.4 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 124.4մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով` 6.6մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով` 117.8 մլն. դրամ: Նախորդ` 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 9.7%-ով, կամ ավել եկամուտները կազմել են 49.3 մլն. դրամ: 2016թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 98.7 %-ով / պլան` 497.1 մլն. դրամ, փաստացի` 490.5 մլն. դրամ /: 2015թ. համեմատությամբ բյուջեի վարչական մասում պակաս եկամուտները կազմել են 1.0 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2015թ. համեմատությամբ պակասել են 0.2 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 94.8%-ով / պլան` 125.9 մլն. դրամ, փաստացի` 119.3 մլն. դրամ/: Նախորդ` 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 7.4 %-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 8.3 մլն. դրամի չափով: Վարչական բյուջեի եկամտատեսակների գծով նախորդ տարվա համեմատությամբ գերակատարվել են փոխադրամիջոցների գույքահարկը / 22.1% /, շենք-շինությունների գույքահարկը` / 6.5 % /, հողի հարկը պակաս է` / 4.9 % /, կամ երեք եկամտատեսակների գերակատարումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել են 11.0 մլն. դրամի չափով: 2016թ. ընթացքում սեփական եկամուտները, բացառությամբ փոխադրամիջոցների գույքահարկի և ոչ հարկային եկամուտների, թերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով, ընդհանուր առմամբ 4.2 մլն. դրամի չափով: Թերակատարումների հիմնական պատճառը ազգաբնակչության և իրավաբանական անձանց վճարումների մակարդակի նվազումն է, որոնք և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունեն: Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 35.9%-ով / ճշտված պլան` 183.7 մլն. դրամ, փաստացի` 65.9 մլն. դրամ /: Նախորդ` 2015թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի փաստացի եկամուտները ավելացել են 50.3 մլն. դրամով կամ 3.2 անգամ, որը պետական բյուջեից տրված սուբվենցիայի արդյունք է: ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2016թ. տարեկան բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 81.1%-ով: 681.7 մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 562.6 մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 119.1 / 18.9%/ մլն. դրամ: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 98.0%-ով (պլան` 498.0մլն. դրամ, փաստացի ծախս` 488.1 մլն. դրամ), թերակատարումը կազմել է 9.9 մլն. դրամ: Վարչական բյուջեի փաստացի ծախսերի 49.6%-ը կամ 242.1 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 121.1 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (24.8%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 61.0 մլն. դրամ կամ վարչական մասի 12.5%-ը: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2016թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. կրթության ծախսերը` 99.9%, մշակույթի ծախսերը` 99.4%: 2015թ. տարվա համեմատությամբ 2016թ. վարչական բյուջեի ծախսերը պակասել են 2.1 մլն. դրամ կամ 0.4%-ի չափով: 2016թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 53.1%-ով / պլան` 236.8 մլն. դրամ, փաստացի ծախս` 111.1 մլն. դրամ /, նախորդ 2015թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 32.6մլն. դրամի չափով, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը ավելացել են 41.6% -ով: Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը 111.1 մլն. դրամի չափով ապահովվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 46.5մլն. դրամի չափով ֆոնդային բյուջե հատկացման հաշվին, կամ ֆոնդային բյուջեի ծախսերի 41.8%-ը ապահովել է ոչ կապիտալ` ընթացիկ եկամուտների հաշվին: Համայնքի 2016թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 75.2մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային հիմնանորոգման համար: 15.3մլն. դրամի չափով ընդհանուր բնույթի ծախսեր են կատարվել: Իրականացվել է 2016թ. հաշվով շուրջ 18.9 մլն. դրամի ասֆալտապատման աշխատանքներ: ՊԱՐՏՔԵՐ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ պարտքերը կազմել են 175.4 մլն. դրամ: Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկան: 2016թ. ընթացքում մարվել է 71.7 մլն. դրամ պարտք, այդ թվում` 67.0մլն. դրամի չափով փողոցային հիմնանորոգման, 4.7 մլն դրամի չափով` նախագծային աշխատանքների պարտք: 2016թ. ընթացքում կուտակվել է 50.6 մլն. դրամ նոր պարտք, այդ թվում` - 42.9 մլն. դրամ փողոցների փոսային հիմնանորոգում, - 1.4 մլն. դրամ նախագծային ծախսեր, 2017թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմում են 154.3 մլն. դրամ, որից 150.9 մլն. դրամը վերաբերում է համայնքի ֆոնդային մասին, իսկ 3,4 վարչական բյուջեին: Համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար գույքահարկի տարեկան պլանը նախատեսված է եղել 25.0 մլն. դրամ: Հավաքագրումն կազմել է 21.7 մլն. դրամ / 86.7% /: Համայնքի վարչական տարածքում գտնվող հողի հարկի հավաքագրումը, ըստ պլանային թվի, եղել է 9.3մլն. դրամ: 2016թ-ին հավաքագրվել է 7.1հազ. դրամ / 75.9% /, փոխադրամիջոցների գծով գույքահարկի վճարումը կատարվել է 104.6 %-ով. պլանային 53.0մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 55.4 մլն. դրամ: Առևտրի և սպասարկման գծով տեղական տուրքերի` պլանավորված 9.0մլն. դրամի դիմաց կատարողականը կազմում է 5.6 մլն. դրամ: Համայնքի բյուջեի եկամուտների, ծախսերի կատարման, ինչպես նաև պարտքերի առաջացման, մարման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը բերված է համապատասխանաբար թիվ 1, 2, 3 հավելվածներում: Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ, 83-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2,3 կետերի պահանջները`

Հաստատել համայնքի 2016թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը / թիվ 1, 2, 3 հավելվածները կցվում են /:


Կողմ -11

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.53 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner