|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2021 թվականի N 53-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «Յունոնա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի գրությունը և նախկինում Սևան համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումները ՝ 1. Ըստ ներկայացված ցուցակի՝ Սևան համայնքի նախկին հանրակացարանային շենքերի /ք. Սևան, Շինարարների 1, Նալբանդյան 55, Նալբանդյան 57, Գործարանային 6/ չսեփականաշնորհված բնակարանները ճանաչել համայնքային սեփականություն: 2. Ք. Սևան, Շինարարների 1, Նալբանդյան 55, Նալբանդյան 57, Գործարանային 6 հասցեներում գտնվող շենքերում իրականացնել չափագրման գործընթաց: 3. Համայնքային սեփականություն ճանաչված բնակարանները չափագրման գործընթացից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նվիրաբերել այդ բնակարանները զբաղեցրած անձանց: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|