Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Տիգրան Ավետիքի Վարդանյանի հայտը՝ 1. Գեղարքունիք մարզ, Գեղարքունիք մարզ, գյուղ Ծովագյուղ հասցեում գտնվող, 7․659033հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 07072020-05-0012/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |