Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 23.05.2011թվականի թիվ 16 որոշումը, քաղաքացի Վարդգես Ամասի Ավետյանի դիմումը՝ ք. Սևան, Գագարին, Գայի փողոց 1 շենք, 9 բնակարան հասցեում գտնվող բնակարանը, որն իր ընտանիքի կողմից զբաղեցրել է 1992թվականից մինչ օրս, /բնակելի տարածության օրդեր տրված՝ 27.06.1997թվականին, Գագարին Ավանային խորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.04.1993թվականի N 4 որոշմամբ/ անհատույց սեփականության իրավունքով իրեն տրամադրելու մասին` 1. Ք. Սևան, Գագարին, Գայի փողոց 1 շենք, 9 բնակարան հասցեում գտնվող, 41քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել /նվիրել/ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Գագարին, Գայի փողոց, 1 շենք, 9 բնակարան հասցեում հաշվառված Վարդգես Ամասի Ավետյանին /ծնված՝ 05.11.1955թ./, Եպրաքսյա Անուշավանի Ավետյանին /ծնված՝ 22.12.1957թ./, Արման Վարդգեսի Ավետյանին /ծնված՝ 03.10.1978թ./, Գեղեցիկ Ռուբիկի Սարգսյանին /ծնված՝ 03.08.1983թ./, Արմեն Արմանի Ավետյանին /ծնված՝ 02.09.2004թ./, Վարդուհի Վարդգեսի Ավետիսյանին /ծնված՝ 15.02.1983թ./, Արտյոմ Արմանի Ավետյանին /ծնված՝ 04.09.2010թ./ : 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |