Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Բարեշեն Տանիք» ՍՊԸ-ի հայտը՝ որոշում եմ.
1. «Բարեշեն Տանիք» ՍՊԸ-ին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա թիվ 17 հասցեում գտնվող հողատարածքում քար ջարդիչ հոսանքագծի կառուցման համար: 2. «Բարեշեն Տանիք» ՍՊԸ պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։