Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով, որ Սևան համայնքը մասնակցել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին և ծրագրի շրջանակներում ստացել է կոմունալ տրանսպորտային միջոցներ՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի հաշվեկշռում գտնվող կոմունալ տրանսպորտային միջոցները՝ JCB3CXD14M2NN մակնիշի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, SWL3220 մակնիշի բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչը, SHANTUI SG17-B6 մակնիշի գրեյդերը, МАЗ-457121-537-000 մակնիշի երկու ինքնաթափը, անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին: 2. Ապահովել կոմունալ տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը՝ դրանք օգտագործելով Սևան համայնքում կոմունալ սպասարկումն իրականացնելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |