Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 49
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 49


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-Ի ՀԱՇՎԵԿՇԻՌ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով, որ Սևան համայնքը մասնակցել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին և ծրագրի շրջանակներում ստացել է կոմունալ տրանսպորտային միջոցներ՝ 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի հաշվեկշռում գտնվող կոմունալ տրանսպորտային միջոցները՝ JCB3CXD14M2NN մակնիշի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, SWL3220 մակնիշի բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչը, SHANTUI SG17-B6 մակնիշի գրեյդերը, МАЗ-457121-537-000 մակնիշի երկու ինքնաթափը, անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին:
2. Ապահովել կոմունալ տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը՝ դրանք օգտագործելով Սևան համայնքում կոմունալ սպասարկումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner