Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը՝ 1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ում ավելացնել գրադարանավարի 2 հաստիք՝ Սևան համայնքի Սեմյոնովկա և Վարսեր բնակավայրերի գրադարանների գործունեության ապահովման համար` 0.5-ական դրույքով: 2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` Վարսեր բնակավայրի ակումբի վարիչի հաստիքը 1 դրույքաչափից դարձնել 0.5 դրույք: 3. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում ավելացնել 1) շախմատի մարզչի 1 հաստիք` 1 դրույքով` Զովաբեր բնակավայրում մարզչական աշխատանքները կազմակերպելու համար: 2) բռնցքամարտի մարզչի 1 հաստիք` 1 դրույքով` Դդմաշեն բնակավայրում մարզչական աշխատանքները կազմակերպելու համար: 4. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվ. արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի ՀՈԱԿ-ում ավելացնել 1) դիզայներ-նկարչի 1 հաստիք` 0.5 դրույքով: 5. ՀՈԱԿ-ների տնօրեններին` կազմակերպությունների հաստիքացուցակներում ներառել հաստիքների փոփոխությունները 2023թվականի մարտի 1-ից և ներկայացնել հաստատման: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |