Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի, 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի մարտի 12-ի N 37-Ն որոշմամբ սահմանված Կարգը, հաշվի առնելով ք. Սևան, Խորհուրդների փողոց թիվ 42 տան բնակիչ Այգինա Փայլակի Դավոյանի դիմումը, համաձայն որի՝ մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը ԼՂ-ում օգտագործել է սեփականության իրավունքով իրեն պատկանող SATURN VUE 2.4 մակնիշի 36 GM 400 պետհամարանիշի ավտոմեքենան, որը պատերազմի ավարտից հետո չի կարողացել ավտոմեքենան դուրս բերել, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ստացված գրությունը՝ 1. Գույքահարկի արտոնություն կիրառել ք. Սևան, Խորհուրդների փողոց թիվ 42 տան բնակիչ Այգինա Փայլակի Դավոյանի (ՀՎՀՀ՝ M0066365 (2020թվական), ՀԾՀ՝ 5201691161) նկատմամբ և զիջել SATURN VUE 2.4 մակնիշի 36 GM 400 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով 2019 թվականից մինչև 2025 թվականի մայիսի 15-ը ներառյալ ապառքը և գոյացած տույժը՝ 250543 (երկու հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |