Համայնքի 2013թ. տարեկան բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Համայնքի 2013թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 77.5%-ով, 574.7 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 445.8 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 128.9 մլն. դրամ, ա/թ վարչական բյուջեի գծով 17.2 մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով՝ 111.7 մլն. դրամ : Նախորդ` 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 18.9%-ով կամ ավել եկամուտները կազմել են 71.0 մլն. դրամ:
2013թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 96.1 %-ով / պլան 444.3 մլն. դրամ, փաստացի 427.1 մլն. դրամ /: 2012թ. համեմատությամբ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 67.5 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2012թ. համեմատությամբ ավելացել են 18.8 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 86.3 %-ով / պլան 126.2 մլն. դրամ, փաստացի 109.0մլն. դրամ /: Նախորդ` 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 13.6 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 13.0 մլն. դրամի չափով: Սեփական եկամուտների թերակատարումը պայմանավորված է ‘’Սևան’’ Ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից հողի վարձավճարի պլանի համեմատ 19.0 մլն. դրամի չափով թերակատարման հետ : Հաշվի առած ազգային պարկի կողմից չկատարված վճարումները հաամյնքի 2013թ. բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 101.7 %-ով / պլանը առանց ազգային պարկի տվյալի 103.5 մլն. դրամ, փաստացի հավաքագրումը` 105.3 մլն. դրամ/: Մնացած բոլոր հարկատեսակների / հողի հարկ, գույքահարկ/ տեղական և պետական տուրքերի գծով առկա է գերակատարում: Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 14.3%-ով / ճշտված պլան 130.3 մլն. դրամ, փաստացի 18.7 մլն. դրամ / : Նախորդ 2012թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 3.5 մլն. դրամով կամ 22.8%-ով :
Համայնքի 2013թ. բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:
ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2013թ. տարեկան բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 77.5%-ով: 575.2 մլն.դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 445.6 մլն. դրամի ծախս կամ թերակատարումը կազմել է 129.6 մլն. դրամ:
Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 96.0%-ով (444.9մլն. դրամ պլան, 427.3 մլն. դրամ փաստացի ծախս), թերակատարումը կազմել է 17.6 մլն. դրամ : Վարչական բյուջեի փաստացի ծախսերի 50.5%-ը կամ 215.9 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 85.9 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (20.1%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 62.2 մլն. դրամ կամ վարչական մասի 14.6 % -ը : Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2012թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. Կրթության ծախսերը` 98.3% , մշակույթի ծախսերը` 90.3%:
2012թ. տարեկան համեմատությամբ 2013թ. վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 68.3 մլն. դրամ կամ 19.0 %-ի չափով:
2013թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 37.9 %-ով / 188.9 մլն. դրամ պլան, 71.7 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2012թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 7.0մլն. դրամի չափով, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը ավելացել են 10.8 % -ով : Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը 71.7 մլն. դրամի չափով ապահովվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 53.4 մլն. դրամի չափով ֆոնդային բյուջե հատկացման հաշվին :
Համայնքի բյուջեի 2013թ. ծախսերը և համեմատականը 2012թ. նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում:
Համայնքի 2013թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 32.5 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային հիմնանորոգման համար` կուտակելով 29.5 մլն. դրամի չափով նոր պարտք : Ձեռք են բերվել և տեղադրվել 1.0 մլն. դրամի 23 հատ աղբարկղեր, 24.0 մլն. դրամի չափով կատարվել է փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծախսեր, շուրջ 4.0 մլն. դրամի չափով հարստացվել է « Երաժշտական դպրոցե ՀՈԱԿ-ի երաժշտական գործիքները, ա/թ 2 նոր դաշնամուրով : Կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, իրականացվել են նաև այլ ծրագրեր : Քաղաքային զբոսայգու կառուցման գծով բյուջետային, արտաբյուջետային , պետական բյուջեից և ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության միջոցներով իրականացվել է շուրջ 39.5 մլն. դրամի աշխատանք, կառույցը հասցնելով շուրջ 90.0 % պատրաստիության աստիճանի : Կառուցման շարունակության դադարեցումը կապված է զուտ եղանակային պայմանների հետ :
ՊԱՐՏՔԵՐ
Առ 01.01.13թ. դրությամբ բյուջետային պարտքերը կազմել են 100.2 մլն. դրամ :
Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկային : 2013թ. ընթացքում մարվել է 56.4 մլն. դրամի, ա/թ 12.4 մլն. դրամի չափով փողոցային հիմնանորոգման պարտքեր, ՀՈԱԿ-ի աշխատավարձերի պարտքերը 29.0 մլն դրամի չափով և այլ պարտքեր: 2013թ. ընթացքում կուտակվել է 83.7 մլն. դրամի չափով , ա/թ
ü 29.5 մլն. դրամ փողոցների փոսային հիմնանորոգում
ü 33.0 մլն. դրամ ՀՈԱԿ-ի գծով, որից 30.8 մլն. դրամը 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձի գծով :
ü 3.0 մլն դրամի չափով բարձրահարկ շենքերի վերելակների վերականգնման գծով
ü 5.8 մլն. դրամ նախագծային և տեխնիկական հսկողության ծախսեր
ü 10.6 մլն. դրամ փողոցային լուսավորության ցանցի կառուցման գծով և այլն
Առկա պարտքերի մարման և մնացորդների վերաբերյալ ցուցանիշները բերված են թիվ 3 աղյուսակում :
Հիմք ընդունելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3 կետի, 69 հոդվածի «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 2,3 կետերի պահանջները՝
Հաստատել համայնքի 2013թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը / թիվ 1,2,3 հավելվածները կցվում են/: