Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը, ներկայացված զեկուցագրերի վերաբերյալ եզրակացությունները՝ 1. Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ 2025թվականի հաստիքացուցակները, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը» N 169-Ա որոշման 1, 18 հավելվածներում կատարել լրացում և փոփոխություն: 1) «Սևանի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիաքացուցակում 2025 թվականի մարտի 17-ից դռնապան հաստիքի 0.5 դրույքը դարձնել 1 դրույք: 2) «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակի 39, 42, 44, 49, 54, 59 կետերում 2025 թվականի մարտի 17-ից ավելացնել «սպասարկող և տարածքի պահպանությունն ապահովող» բառերը: 2. ՀՈԱԿ-ների տնօրեններին` հաստիքացուցակներում ներառել հիշյալ ավելացում և փոփոխությունները, ներկայացնել հաստատման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |