Այսօր: Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 սեպտեմբերի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Աշոտ Գալստյանի լիազոր անձ՝ Արտավազդ Գալստյանի դիմումը` Սևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի 1990թ․մայիսի 31-ի թիվ 7 նիստի որոշմամբ Աշոտ Գալստյանին ք․Սևան Նոր թաղ թաղամաս հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքի ավել օգտագործված հողատարածքը իրեն տրամադրելու և հաշվի առնելով որ հողատարածքը չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը որոշում եմ.

1. Սևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի 1990թ․մայիսի 31-ի թիվ 7 նիստի որոշմամբ Աշոտ Շալիկոյի Գալստյանին /ծնված՝18․01․1960թ․/ պատկանող 600քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 120քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքը ՝ տրամադրելով Սևան համայնք, ք․Սևան Հ․Այվազովսկու փողոց թիվ 10 հողամաս հասցե: 2. Սեփականության իրավունքով Աշոտ Գալստյանին պատկանող Սևան համայնք ք․Սևան Հ․Այվազովսկու փողոց թիվ 10 հասցեում գտնվող 720քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 67․0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն տրամադրելով՝ Սևան համայնք ք․ Սևան Հ․Այվազովսկու փողոց թիվ 10/1 հողամաս հասցե՝ ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով /1քմ՝ 962.5/դրամով օտարել Աշոտ Գալստյանին։ 3. Պետական գրանցման, այդ թվում՝համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝03․01․2025թ․N 2-Ա որոշման 1-ին կետ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner