Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, հիմք ընդունելով այն, որ ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 3 շենք, 5 բնակարանի բնակչուհի Մարիաննա Վարդանյանի դուստրը՝ Էլեն Եփրեմյանը, Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի սան է, բազմիցս մասնակցել է միջազգային մրցաշարերի, գրանցել է հաղթանակներ, մարտի 28-ից 31-ն էլ ներառյալ մասնակցելու Լատվիայում կայանալիք «Եվրոպայի գավաթ» մրցաշարին, որի ճանապարհածախսը պետք է հոգա ընտանիքը, սակայն ընտանիքը գտնվում է սոցիալապես ոչ բարվոք վիճակում և դիմել է Սևանի համայնքապետարան՝ ճանապարհածախսը փոխհատուցելու խնդրանքով՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց թիվ 3 շենք, 5 բնակարանի բնակչուհի Մարիաննա Վարդանյանին հատկացնել 100.000 ՀՀ դրամ՝ դստեր՝ Էլեն Եփրեմյանի՝ «Եվրոպայի գավաթ» մրցաշարին մասնակցելու ճանապարհածախսը հոգալու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: