Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Վանիկ Ֆերոյանի դիմումը, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Վանիկ, Անուշ, Արման, Արտակ և Արմինե Ֆերոյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2850․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․ Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում Վանիկ Անուշավանի Ֆերոյանին / ծնված` 02․01․1957թ./, Անուշ Ժորայի Ֆերոյանին /ծնված 25․12․1957թ․/, Արման Վանիկի Ֆերոյանին /ծնված՝09․06․1981թ․/, Արտակ Վանիկի Ֆերոյանին/ծնված՝10․10․1983թ․/, Արմինե Վանիկի Ֆերոյանին/ծնված՝10․10․1983թ․/ անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 1964․5քմ մակերեսով հողատարածքում 1988թ․ կառուցված երկհարկանի բնակելի տունը՝ 1-ին հարկ 162․78քմ /ներքին մակերեսը՝ 127․7քմ/, 2-րդ հարկ 145․05քմ /ներքին մակերեսը 108․3քմ/, 1988թ․ կառուցված 47․20քմ մակերեսով բաց պատշգամբը, 84․3քմ մակերեսով անասնագոմը/ներքին մակերեսը՝65․5քմ/, 1998թ․կառուցված 36․4քմ մակերեսով պարիսպները ճանաչել Վանիկ, Անուշ, Արման, Արտակ և Արմինե Ֆերոյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ 23-րդ փողոց թիվ 15/1 բնակելի տուն հասցե: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։