Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 27.04.2006թ․ «ՀՀ կառավարության՝ 2001թ․ ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Արմեն Մելիքյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով Լյովա, Անահիտ, Գրիշա, Կարեն, Արմեն և Մարիամ Մելիքյաններին պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Լճաշեն, 1-ին փողոց, 1-ին նրբ․ թիվ 1 տնամերձ հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ N 1785477/ զբաղեցրած 0.144 հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Համատեղ սեփականության իրավունքով Լյովա, Անահիտ, Գրիշա, Կարեն, Արմեն և Մարիամ Մելիքյաններին պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Լճաշեն, 1-ին փողոց, 1-ին նրբ․ թիվ 1 տնամերձ հասցեում գտնվող, բնակելի՝ գործառնական նշանակության 0․144հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0․0092հա մակերեսով / հասցե՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 1 / 1 հողամաս, վկայական՝ 24012025-05-0077/, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ՝ համար 792․0 դրամ, վճարելու պայմանով։
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։