Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2024 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումն և հիմք ընդունելով Պարգև Ստեփանյանի լիազոր անձ Արմինե Ստեփանյանի դիմումը` սեփականության իրավունքով Պարգև Ստեփանյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 17 հասցեում գտնվող բնակելի տան / վկայական`10092015-05-0013/ զբաղեցրած 0․14հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ. 

1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ Պարգև Ստեփանյանին պատկանող Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 17 հասցեում գտնվող 0․14 հա մակերեսով հողատարածքին կից գտնվող 0․0253հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում՝ տրամադրելՍևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 17 / 1 հողամաս հասցե։ 2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 17 հասցեում գտնվող 0․14հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0․0253հա մակերեսով / Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Շահումյան փողոց թիվ 17 / 1 հողամաս հասցե/, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 1քմ՝ 2887․5 դրամ վճարելու պայմանով: 3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0a9d5579-df3d-4358-9be6-d15dc671082a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner