Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, հիմք ընդունելով քաղ. Սուրեն Հովհաննիսյանի դիմումը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Սուրեն, Զարիկ, Սոնա Հովհաննիսյաններին և Մարինե Աղաջանյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 18042025-05-0008/ զբաղեցրած 0.09119քմ մակերեսով տարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.

1.Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 30 հասցեում գտնվող 0.09119քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Լուսավորչի փողոց թիվ 26 /14 հողամաս հասցեում գտնվող 0․00646քմ մակերեսով հողատարածքը /վկայական` 15052024-05-0067/ ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը` յուրաքանչյուր 1քմ համար 2887․5դրամ վճարելու պայմանով օտարել Սուրեն Պատվականի Հովհաննիսյանին, Զարիկ Հայկի Հովհաննիսյանին, Մարինե Շահենի Աղաջանյանին և Սոնա Պատվականի Հովհաննիսյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝69044f1d-0dae-4b30-862f-7cf2dd754ffc



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner