Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.06.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 1․63097 հա մակերեսով /կադ․ծածկագիր 05-040-0240-0019/ հողատարածքը գյուղատնտեսական նպատակային նշանակության,այլ հողատեսք գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 13050 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված «ՃԱՆ ՇԻՆ» ՍՊԸ՝ տնօրեն Արմեն Ալավերդյանին համաձայն մրցույթի արդյունքների: 2. «ՃԱՆ ՇԻՆ» ՍՊԸ՝ տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` «ՃԱՆ ՇԻՆ» ՍՊԸ՝ տնօրեն Արմեն Ալավերդյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: