Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից ստացված առաջարկությունը` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքի /հասցե` գ. Գեղամավան, 7փ., 11 շենք` նախկին գյուղապետարանի շենք/ 40քմ մակերեսով տարածքը, որտեղ տեղակայված է բուժական-մանկաբարձական կենտրոնը /ԲՄԿ/, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի պահպանման, սպասարկման և վերանորոգման հետագա գործընթացը կազմակերպելու համար: 2. Կնքել Գեղամավան բնակավայրում գործող ԲՄԿ-ի զբաղեցրած տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |