Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով ««Նաիրի» հեծանվային ակումբ» հիմնադրամի տնօրենի գրությունը և Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ««Նաիրի» հեծանվային ակումբ» հիմնադրամին տարածք տրամադրելու մասին` 1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի 2-րդ հարկից ««Նաիրի» հեծանվային ակումբ» հիմնադրամին տրամադրել 50.0քմ տարածք՝ 2 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով, հեծանվային մարզասրահ կառուցելու և մարզումներ կազմակերպելու նպատակով։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |