Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղ. Նունե Հակոբյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 21 հասցեում գտնվող հողամասը /վկայական՝ 28122022-05-0003/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք. Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 21 հասցեում գտնվող 1350․0քմ մակերեսով հողատարածքից, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր՝ 694․0քմ մակերեսով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 21 հողամաս հասցե;
2) երկրորդ միավոր՝ 656․0քմ մակերեսով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց 21 / 1 հողամաս հասցե։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։