Սևանի համայնքապետարանում քննելով Հրայր Գևորգի Ավետիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի. ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության կողմից 16․06․2024 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ կառուցապատող Լաուրա Ավետիսյանի լիազոր անձ Հրայր Ավետիսյանը և քաղաքացի Կարապետ Ղարիբյանը իրականացրել են ինքնակամ շինարարական աշխատանքներ՝ բետոնյա հիմքով փայտյա 6 հատ սյուների տեղադրում, 6 x 3 մմ չափերի մեկ հատ, 3 x 3մմ չափերի 10 հատ տաղավարների տեղադրում։ Նախկինից տեղադրված է նաև 6 x 3մմ չափերով վագոն-տնակ և 1.2x1.2մմ չափերով զուգարան։ Համայնքապետարանում վարչական վարույթի նյութերը մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել։ Վարչական վարույթի նյութերը համակողմանի ուսումնասիրելու համար այն, սահմանված կարգով կասեցվեց։ 2024թ․ օգոստոսին Սևանի համայնքապետարան է ներկայացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը Հրայր Գևորգի Ավետիսյանի նկատմամբ վարչական վարույթը կարճելու մասին։ Տեսչական մարմնի որոշմամբ հաստատված է, որ Հրայր Ավետիսյանը և Կարապետ Ղարիբյանը ապամոնտաժվել են այդ շինությունները, բացառությամբ վագոն-տնակի և զուգարանի, որոնք տեղադրված են եղել 2010 թվականից։ Դրանց վերաբերյալ՝ մինչև 2022 թվականի հունվարի 6-ը ընդունված «ՎԻՎ» օրենսդրության փոփոխությունները, նախկին օրենսդրությամբ տեղադրման համար սանկցիա վարչական պատասխանատվություն սահմանելու մասին նախատեսված չի։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետի, «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին», 50-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի, նույն հոդվածի 2-րդ մասի ա) կետի և «ՎԻՎ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ
1․ Հրայր Գևորգի Ավետիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով։
2․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 30 օրյա ժամկետում և վարչական դատարան՝ երկու ամսվա ընթացքում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։