Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք Էլմիրա Մուրադյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, թիվ 1 մ/թ կարգավորիչ ջրամբարի արևմտյան մաս հասցեում գտնվող /վկայական՝1156068, տրված՝ 30.09.2004թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, թիվ 1 մ/թ կարգավորիչ ջրամբարի արևմտյան մաս հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց, թիվ 9 / 14 ավտոտնակ հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։