Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 հուլիսի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով և Սևան համայնքի ավագանու 14․05․2024թ․ N 76-Ա որոշումը Տիգրան Վարդանյանի հայտը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող /վկայական՝ 07072020-05-0012/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք, վարելահող գործառնական նշանակություն ունեցող 7․659033հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին, որոշում եմ․ 

1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող /վկայական՝ 07072020-05-0012/ գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ հողատեսք, վարելահող գործառնական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։ 2. Մարզ Գեղարքունիք, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, թիվ 40 հողամաս հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակաման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4324ba39-982d-44f0-8f7e-11c5615a5c48



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner