Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով , հիմք ընդունելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 35 / 4 բնակարանի բնակիչ Մարինե Սիմոնյանի դիմումը և դիմումին կից փաստաթղթեր, ըստ որի` դիմումատուի դուստրը` Աստղիկ Լևոնի Հարությունյանը, հաճախում է Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց, ունի զարգացման պերվազիվ խանգարում /աուտիզմ/, կարևորելով երեխայի արտադպրոցական ներառական կրթության ապահովման բաղադրիչը՝ 1. «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի բաժնի 2-րդ դասարանի և վոկալի բաժնի 3-րդ դասարանի սովորող Աստղիկ Հարությունյանի` 2023-2024 ուստարվա ուսուցման համար ծնողական վճարի մասով կիրառել արտոնություն` 2023 թվականի նոյեմբերի 1-ից սահմանելով 0 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |