Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտությունները, նախկինում կատարված սխալ նշահարումը, հիմք ընդունելով լիցենզավորված կազմակերպության կողմից տրված հատակագիծը, Սևան համայնքի գլխավոր հատակագիծը անհրաժեշտություն է առաջացել ուղղել սեփականություն իրավունքով Արթուր Վարդանյանին պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց, թիվ 7 հասցեում գտնվող 0․04738 հա մակերեսով անշարժ գույքի / վկայական՝ N 23122024-05-0008/անշարժ գույքի տեղադիրքը, գծային չափերը և երկրաչափական պատկերը ուղղելու մասին՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել, Սևան համայնք, ք. Սևան, Գ. Լուսավորչի փողոց, թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքի տեղադիրքը, գծային չափերը և երկրաչափական պատկերը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։