Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Դդմաշեն և Վարսեր բնակավայրերի վարչական ղեկավարների զեկուցագրերը՝ 1. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի 2024թվականի հաստիքացուցակում 2024թ. փետրվարի 1-ից ավելացնել 2 հաստիքային միավոր՝ 1) Ջրբաշխ Դդմաշեն բնակավայրում; 2) Ճանապարհները սպասարկող բանվոր՝ Վարսեր բնակավայրում 2. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ հաստիքները ներառել ՀՈԱԿ-ի 2024թ. հաստիքացուցակում և ներկայացնել հաստատման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` 2024 թվականի փետրվարի 1-ից: |