Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 08-ի 15-Ա որոշումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի գրությունը` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Սեմյոնովկա, թիվ 21 հողամաս հասցեում գտնվող 0.31613 հա մակերեսով հողատարածքը (վկայական 08022023-05-0059) նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը ՕԿՋ-ի կառուցման և սանիտարական գոտու կազմակերպման համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |