Ղեկավարվելով «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ կետի, 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 17 տան բնակիչ Հայկ Գավրիկի Վարդանյանի` Սևան համայնքի ավագանուն հասցեագրված դիմումը` ՎԱԶ 2109 09OU422 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները զիջելու մասին, հաշվի առնելով, որ ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգանաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից 2025 թվականի հուլիսի 22-ին տրված գրությունը, համաձայն որի՝ նշված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 2008 թվականի փետրվարի 22-ին` 1. Ընդառաջել քաղաքացի Հայկ Վարդանյանին, հիմնավորված համարել նրա խնդրանքը և սահմանել 2008 – 2025 թվականների համար գույքահարկի արտոնություն՝ ներառելով ապառքը և տույժերը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |