Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության՝ 02.06.2016թ. N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնք, գ. Զովաբեր, 2-րդ փողոց,1 փկղ․, տուն 3 հասցեի բնակիչ Աննա Կամոյի Աղասյանի (ծնված` 07.11.1997թ., անձնագիր՝ AL0659862) դիմումը՝ շարժական գույքի՝ անչափահաս երեխաներին պատկանող բաժնեմասը օտարելու թույլտվություն տրամադրելու մասին, հաշվի առնելով Սևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը՝ որոշում եմ
1. Թույլատրել Աննա Կամոյի Աղասյանին օտարելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իր անչափահաս երեխաներին՝ Դավիթ Ժորայի Աղասյանին (ծնված՝ 05․10․2015թ․, ծննդյան վկայական՝ ԱԲ368356), Բորիս Ժորայի Աղասյանին (ծնված՝ 20․08․2017թ․, ծննդյան վկայական՝ ԱԲ571676), Անգել Ժորայի Աղասյանին (ծնված՝ 23․04․2020թ․, ծննդյան վկայական՝ ԲԱ244209) պատկանող LEXU RX 300 շարժական գույքի 1/8-ական բաժնեմասերը։
2. Պարտավորեցնել Աննա Կամոյի Աղասյանին՝ իր անչափահաս երեխաների՝ Դավիթ Ժորայի Աղասյանի, Բորիս Ժորայի Աղասյանի, Անգել Ժորայի Աղասյանի բաժնեմաս հանդիսացող շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները տնօրինել հօգուտ երեխաների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։