Ուսումնասիրելով քաղաքացի Գոռ Մաթևոսյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրված շինությունների առկայության փաստը պարզեցի
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի, և Սևանի ՆԳ բաժնի աշխատակիցների կողմից կազմված արձանագրության համաձայն քաղաքացի Գոռ Մաթևոսյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /պայմանագիր կնքված 01.12.2006թ․/ առկա են շինություններ։ Փաստը արձանագրվել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025 թվականի և 23.04.2025 թվականի գրություններով։ Քաղաքացուն սահմանված կարգով ուղարկվել է երեք ծանուցում, սակայն նա չի ներկայացել Սևանի համայնքապետարան և չի տվել պարզաբանումներ։ Նյութերի լրացուցիչ ուսումնասիրությունով պարզվեց, որ քաղաքացի Գոռ Մաթևոսյանը խախտելով ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի 896-Ն, ՀՀ կառավարության 15.03.2019 թվականի 596-Ն, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, առանց շինարարության թույտվության հողատարածքում իրականացրել է շինարարություն։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների այդ շինությունները հանդիսանում են ինքնակամ շինություններ։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի և 42–րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Գոռ Մաթևոսյանից ապամոնտաժելու (քանդելու) հողատարածքում ինքնակամ տեղադրված /կառուցված/ շինությունները։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։