Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի` 1. Սահմանել Սևան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական հիմնարկներում մատուցվող ծառայությունների վճարներ` համաձայն թիվ 1, թիվ 2 հավելվածների: 2. Սևանի Ս.Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու համար` 1 ժամվա վճար սահմանել 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ: 3. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը` յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել՝ 0 դրամ: 4. Սահմանել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից Սևան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման վճարների չափը` համաձայն թիվ 3 հավելվածի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |