Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 հունիսի 2025 թ.

«ՆԵՆԱՍԵ» ՍՊԸ–Ի ՏՆՕՐԵՆ ՄԱՔՍԻՄ ՔԱՋԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Քննելով «Նենասե» ՍՊԸ–ի տնօրեն Մաքսիմ Քաջիկի Վարդանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի

06.05.2025 թվականին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պետ Վ․ Կիրակոսյանը տեղեկատվություն է տվել այն մասին, որ Չկալովկա 8-րդ փողոց, 12 հասցեում գտնվող «Նենասե» ՍՊԸ–ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքում իրականացվում են ապօրինի շինարարական աշխատանքներ։ Սևանի համայնքապետարանի տեղազննող հանձնախումբը մեկնել է նշված հասցե և արձանագրել է, որ ՍՊԸ–ին պատկանող հողատարածքում իրականացվում է 15x8մմ չափերով լողավազանի և 2x2.5մմ չափերով պոմպակայանի շինարարական աշխատանքներ։ Միաժամանակ փաստվել է, որ տարածքում իրականացվել է գազամատակարարման ցանցի աշխատանքներ։ Գործում առկա արձանագրություններից պարզ է դառնում, որ հողափոր մեխանիզմը տարածքում է եղել գազի գծի վթարի վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար ։ Համապատասխան մարմինների աշխատակիցների կողմից պահանջվել է անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները։ Իսկ համայնքապետարանի տեղազննող հանձնախումբը ՍՊԸ–ի տնօրենից պահանջել է ապամոնտաժել շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի։ Հակառակ դեպքում նրա նկատմամբ կսահմանվեն վարչական պատասխանատվություն միջոցներ։ 2025 թվականի մայիսի 8-ին ՍՊԸ–ի տնօրենին ուղարկվել է ծանուցագիր շինությունը ապամոնտաժելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջով։ Միաժամանակ նրան հնարավորություն է տրվել ներկայացնելու բոլոր փաստաթղթերը, որոնք կհիմնավորեին շինության կառուցման օրինականությունը։ Որևէ արձագանք ՍՊԸ–ի տնօրենի կողմից չի եղել, նա չի ներկայացել համայնքապետարան։ Համայնքապետարանի տեղազննող հանձնախումբը 2025 թվականի մայիսի 19-ին տեղում ուսումնասիրությամբ պարզել է, որ ինքնակամ շինությունը ապամոնտաժված չի։ 2025 թվականի մայիսի 20-ին ՍՊԸ–ի տնօրեն Մաքսիմ Վարդանյանին ուղարկվել է հաջորդ ծանուցագիրը վարչական վարույթի քննությանը մասնակցելու պահանջով։ Համայնքապետարանի տեղազզնող հանձնախումբը մայիսի 26-ին նորից այցելել է տարածք և համոզվել, որ շինությունը ապամոնտաժելու փոխարեն շինարարական աշխատանքները շարունակվում են, կազմվել է արձանագրություն որը ստորագրելուց հրաժարվել է ՍՊԸ–ի տնօրենը։ Ուստի 2025 թվականի մայիսի 29-ին ՍՊԸ–ի տնօրենի էլեկտրոնային փոստին ևս մեկ անգամ ուղարկվել է ծանուցում, որով նա հրավիրվել է 2025 թվականի մայիսի 30-ին Սևանի համայնքապետարանում նշանակված է վարչական գործի քննությանը։ Փաստորեն հիմնավորվում է, որ ՍՊԸ–ի տնօրենի կողմից 2025 թվականի մայիս ամսին իրականացրած ինքնակամ շինարարական աշխատանքները օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորված չեն։ Գործում առկա չեն համայնքի ղեկավարի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծա–նախահաշվային փաստաթղթերը, սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը։ Փաստորեն ՍՊԸ–ի տնօրենի կողմից խախտվել են ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի 596-Ն որոշման պահանջները, իսկ ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով այդ շինությունը հանդիսանում է ինքնակամ շինություն։ Կարևոր հանգամանք է, որ 2022 թվականի հունվարի 6-ից հետո ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվում է։ Փաստական հանգամանք է նաև, որ հողի սեփականատերը հանդիսանում է 06.07.2022 թվականից Սերգեյ Համլետի Ամիրբեկյանը։ Պետական գրանցման վկայական N 06072-023-05-0043։ Հողատարածքի չափը կազմում է 0.28406 հա ։ 10.08.2023թ․ քաղաքացի Սերգեյ Ամիրբեկյանի և «Նենասե» ՍՊԸ–ի տնօրեն Մաքսիմ Վարդանյանի միջև կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ Պետական գրանցման վկայական 15 օգոստոսի 2023 թվական։ Փաստորեն 2024 թվականի հունիսի 17-ին Սևան համայնքի ղեկավարի որոշմամբ հողի սեփականատեր Սերգեյ Ամիրբեկյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ինքնակամ շինարարություն կատարելու փաստով։ Վարչական տուգանքի գումարը 22.07.2024 թ․ «Նենասե» ՍՊԸ–ի կողմից վճարվել է։ Վճարողը եղել է Սերգեյ Ամիրբեկյանը։ Ուստի 2025 թվականին մայիսին արձանագրված ինքնակամ շինությունը ըստ հանձնախմբի եզրակացության համարվում է ինքնակամ աշխատանքների շարունակում վարչական տույժ նշանակելուց հետո։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՍՊԸ–ի տնօրեն սույն թվականի մայիսի 30-ին ժամը 15։00-ին ներկայացել է համայնքապետարան մասնակցել է վարչական գործի քննությանը։ Սակայն նորից հրաժարվել է ստորագրել վարչական արձանագրությունը առանց բացատրություն տալու։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի 42-րդ հոդվածի 8-րդ կետի, ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով որոշում եմ 1. «Նենասե» ՍՊԸ–ի տնօրեն Մաքսիմ Վարդանյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով։ 2. Պահանջել Մաքսիմ Վարդանյանից ապամոնտաժելու ինքնակամ կառուցված լողավազանը և տարածքը բերելու նախկին տեսքի։ 3. Վարչական տուգանքի գումարը կամավոր վճարել 15 օրյա ժամկետում Սևանի համայնքապետարանի 900165101123 հաշվեհամարին։ 4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։ 5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 15 օրվա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 6․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner