Այսօր: Երկուշաբթի, 1 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հունիսի 2024 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Աշոտ Հայրումյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Սևան համայնք, ք․Սևան, Ա․Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 49 հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական` N 14102022-05-0020/ զբաղեցրած 69․35քմ մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ.

 1․ Սեփականության իրավունքով Աշոտ Գուրգենի Հայրումյանին պատկանող, Սևան համայնք, ք․Սևան, Ա․Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 49 հասցեում գտնվող և զբաղեցրած 69․35քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 20 քմ մակերեսով /հասցե` Սևան համայնք, ք․Սևան, Ա․Գրիբոյեդովի փողոց թիվ 1 / 50 /վկայական` 04062024-05-0022/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 4441․8դրամ վճարելու պայմանով: 2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3․Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝da26f276-986e-4ff2-bf38-3edb260c4ef9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner