Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10․06․2008 ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով քաղ. Արտուշ Խաչատրյանի դիմումը` Քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 19․10․1990թ․ թիվ 11 նիստի որոշմամբ՝ Աղվան Արտուշի Խաչատրյանին պատկանող ք․Սևան Ցամաքաբերդ թաղամասի Մարզպետունու փողոցի թիվ 63 տնատիրության հողատարածությանը կից՝ հարավային հատվածի ազատ տարածքից, անհատական բնակելի տան կառուցման համար Արտուշ Խաչատրյանին հատկացված 600քմ մակերեսով հողատարածքում և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված կիսակառույց շինությունները ճանաչել ինքնակամ, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.
1. Քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 19․10․1990թ․ թիվ 11 նիստի որոշմամբ՝ Արտուշ Աղվանի Խաչատրյանին /ծնված՝09․07․1951թ․/ պատկանող՝ ք․ Սևան Մարզպետունու փողոցի հարավային հատվածի ազատ տարածքից, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Արտուշ Աղվանի Խաչատրյանի սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Արտուշ Խաչատրյանին պատկանող 600քմ մակերեսով հողատարածքում 1991թ․ կառուցված 165․66քմ մակերեսով կիսակառույց բնակելի շինությունը /ներքին մակերեսը՝148․21քմ/ ճանաչել ինքնակամ գույքեր՝ ՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան Երևանյան փողոց թիվ 36 կիսակառույց բնակելի շինություն հասցե։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։