Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Դավիթ Ավագյանի հայտը՝ որոշում եմ.
1. Դավիթ Ավագյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Ղ․ Ալիշյանի փողոց թիվ 3 հասցեում գտնվող հողատարածքում տնտեսական մասով ավտոտնակի կառուցման համար: 2. Դավիթ Ավագյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: