Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



30 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25,27,32 կետերով, հաշվի առնելով որ, ներկայացված համայնք Սևան, Սևան ք. գ․ Գագարին, Գայի փողոց թիվ 8 շենքի, բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը և հիմք ընդունելով Մակիչ Հակոբյանի դիմումը` համայնք Սևան, Սևան ք․ գ․ Գագարին, Գայի փողոց 8 շենք, թիվ 10 բնակարան հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին կից ինքնակամ կառուցված 4․7քմ մակերեսով բնակելի շինությունը, օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ առկա է սեփականատերերի համաձայնությունը, բնակելի շինությունը կառուցված է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չունեցող հողատարածքի վրա, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որոշում եմ.

1. Սևան համայնք, գ․ Գագարին, Գայի փողոց 8 շենք թիվ 10 բնակարան հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին կից ինքնակամ կառուցված 4․7քմ մակերեսով բնակելի շինությունը / ներքին մակերեսը՝ 4․08քմ/, ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 20238LTHHD/՝ համայնքի բյուջե վճարելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 362․7 դրամ։ 2. Համաձայն ՀՀ կառավարության ՝ 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի՝ օրինական ճանաչել Սևան համայնք, գ․ Գագարին Գայի թիվ 8 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում առկա ինքնակամ կառույցը։ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0cbda465-21b9-4417-8537-dbe64cc839c5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner