Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Վալյա Գրիգորյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն հասցեում գտնվող /վկայական՝ 1386950, տրված 20.06.2003թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Լճաշեն 23-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 9 բնակելի տուն հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։