1. Քանի որ Սևանի տարածքային հարկային տեսչությունը զբաղեցրած տարածքի համար տարեկան մուծում է 405 հազար դրամի վարձավճար, որը զգալի է ֆինանսական ծանր վիճակում գտնվող համայնքի բյուջեի համար, ուստի քաղաքապետարանի վարչական շենքում Սևանի տարածքային հարկային տեսչությանը հատկացված տարածքի գործող վարձակալական պայմանագիրը թողնել անփոփոխ:
2. Հաշվի առնելով, որ համայնքում զինհաշմանդամների թիվը հասնում է 40-ի, որոնց ընտանիքները գտնվում են տարբեր սոցիալ-տնտեսական վիճակում, ուստի զինհաշմանդամների գույքահարկի արտոնություններ տրամադրելու հարցին ցուցաբերել անհատական մոտեցում` օրենքով սահմանված կարգով:
|