Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ, 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով 19.11.2019թվականի ՀՕ-223-Ն ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը` 1.Փոփոխություն կատարել Սևան համայնքի ավագանու` 02.12.2019թվականի N44-Ա որոշման 3-րդ կետով հաստատված հաստիքացուցակներում` համաձայն կից հավելվածի: 2. Հաստատել Սևան համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2020թվականի նոր հաստիքացուցակները` ուժը կորցրած ճանաչելով 02.12.2019թվականի N44-Ա որոշման 3-րդ կետով հաստատված հաստիքացուցակները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` 2020թվականի հունվարի 1-ից: |