Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով Ռուբիկ Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 187 շենք, թիվ 49 հասցեում գտնվող անշարժ գույքը /կադաստրային ծածկագիր ՝ 05-004-0006-0105 / առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 187 շենք, թիվ 49 հասցեում գտնվող 204.57քմ մակերեսով անշարժ գույքը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի` 1․1 Առաջին միավոր գույքին՝ 109.11քմ մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 187 շենք, թիվ 49 բնակարան հասցե: 1․2 Երկրորդ միավոր գույքին՝ 95.46քմ․ մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 187 շենք, թիվ 50 բնակարան հասցե։ 2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։