Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Սասուն Հակոբյանի հայտը՝ որոշում եմ.
1. Սասուն Հակոբյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, գ․ Նորաշեն, 3-րդ փողոց թիվ 6 / 1 հասցեում գտնվող կիսակառույցի վերակառուցման համար: 2. Սասուն Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: