Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Սուսաննա Ավետիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 160 / 16, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 160 / 3-160 / 31 հասցներում գտնվող անշարժ գույքերը /վկայականներ՝ 24122018-05-0071, 02102018-05-0027/ միավորելու և միավորված անշարժ գույքերի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 160 / 16, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 160 / 3-160 / 31 հասցներում գտնվող անշարժ գույքերը միավորել՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 160 / 16 խանութ հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։