Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.08.2024թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 147 / 54 հասցեում գտնվող, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման՝ գործառնական նշանակության 0․0213հա մակերեսով հողատարածքը / 05-004-0002-0239/, 25 տարի վարձակալության իրավունքով, 8520 դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն, 13-րդ փողոց թիվ 1 / 1 տան բնակիչ Երեմ Վոլոդյայի Ղասաբօղլյանին:
2. Երեմ Ղասաբօղլյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: